Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սեփական երկրի ամեն կտորին տեր լինելու փիլիսոփայությունն ու «ոչմիթիզականությունը»

Սեփական երկրի ամեն կտորին տեր լինելու փիլիսոփայությունն ու  «ոչմիթիզականությունը»
14.11.2023 | 07:33

Ոմանց համար հիմա թիրախ է դարձել, այսպես կոչված, «ոչմիթիզականությունը», որը իրական ընկալման դեպքում կարելի է բնորոշել որպես սեփական երկրի ամեն կտորին տեր լինելու փիլիսոփայություն (խոսքը պաթետիկ ճառասացների մասին չէ):

Բայց նույն ապերները ոչ մի ձև չեն ուզում խոսել պետությունը սպառման օբյեկտ դարձնելու, սկսած անարդար մասնավորեցման և ռեսուրսների անարդար բաժանման պահից, պետական համակարգը դեգրադացնելու, պաշտոնները զուտ անձնական կամ խմբային շահերով բաժանելու երեսնամյա պատմությունը հիվանդ ու տկար պետություն կառուցելու պատմություն դարձնելու մասին։

Թե բա՝ պարտության մեղավորը «ոչմիթիզականությունն» է։

Ի դեպ, ՀՀ բոլոր նախագահներից քանի՞սն են եղել «ոչմիթիզական»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ